Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արմենիա» հեռուստաընկերությունը ֆեյսբուքայն իր էջում հայտարարություն է տեղադրել, որում հայտնել է, որ փետրվարի 5-ին կայանալիք Հայաստան-Լյուքսեմբուրգ հանդիպումը չի հեռարձակվելու:
«Հարգելի ֆուտբոլասերներ
Հաշվի առնելով վերջին օրերին համացանցում տեղ գտած մի շարք քննարկումները, որոնք կապված են Հայաստան-Լյուքսեմբուրգ ֆուտբոլային հանդիպման հեռարձակման հետ, կարևոր ենք համարում տեղեկացնել.
Հայաստան-Լուքսեմբուրգ ընկերական հանդիպումը չի հեռարձակվելու ոչ մի հեռուստաալիքով, քանի որ խաղը չի նկարահանվելու եվրոպական ոչ մի հեռարձակող կազմակերպության կողմից, և ազդանշանը չի բարձրացվելու արբանյակ: Հետևաբար, անհիմն ենք համարում սույն հարցի շուրջ որոշ անձանց կարծիքն ու վերաբերմունքը, ովքեր պատեհ ու անպատեհ առիթներով, շահարկում են Արմենիա TV-ի անունը:
Արմենիա TV-ին մինչ այս հեռարձակել է Հայաստանի Ազգային հավաքականի այն բոլոր հանդիպումները, որոնց հեռուստատեսային ազդանշանը բարձրացվել է արբանյակ, և փորձել ապահովել թե տեղեկատվական հոսքի, և թե բուն հանդիպումների հեռարձակման մաքսիմալ բարձր որակը:
Գտնում ենք, որ մեր ֆուտբոլասերները, իսկ մենք մեզ դասում ենք նրանց շարքին, շատ լավ հասկանում են վերոնշյալ խնդիրները և ըմբռնումով են մոտենում հարցին»:
Հարկ է նշել, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը, 2012 թվականի ամռանից սկսած, ստանձնեց հավաքականի խաղերի հեռարձակման պատասխանատվությունը և մինչ այժմ, կարծես, չի կարողանում արդարացնել սպասելիքները: Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է Հայաստան-Իտալիա հանդիպման առաջին կեսի խոտանը, երբ առաջին 30 րոպեների ընթացքում չէր լսվում մեկնաբանի ձայնը: Հիմա էլ հերթական անակնկալը...
Պետք է խոստովանել, որ լրիվ այլ պատկեր էր Հանրային հեռուստաընկերության հեռարձակման տարիներին: Ավելին` Հանրայինը, լինելով Եվրոպական հեռարձակողների միության անդամ, երբեք դժվարություններ չունեցավ հավաքականի խաղերի հեռարձակման խնդրով, թեկուզ` ընկերական...