կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-15 16:39
Աշխարհ

Բրիտանիայի ՊՆ-ն ռազմամթերք եւ թանկարժեք իրեր է վաճառում

Բրիտանիայի ՊՆ-ն ռազմամթերք եւ թանկարժեք իրեր է վաճառում

Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը վաճառում է իր ունեցած ռազմամթերքի եւ տեխնիկայի մի մասը, որպեսզի կարողանա կրճատել ծախսերը:

Ինչպես գրում է «Թելեգրաֆը», նախարարությունը վաճառքի է հանել թանկարժեք ժամացույցներ, որոնք պատկանել են հայտնի գաղտնի գործակալների, զրահապատ Jaguar եւ տասնյակ ուղղաթիռներ: Jaguar-ի արժեքը 25 հազար ֆունտ ստերլինգ է Թանկարժեք ժամացույցներից է Raymond Weil Tango-ն, որի արժեքը 1000 ֆունտ ստերլինգ է, եւ 2.75 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ Christian Dior կանացի ժամացույցը` 48 ադամանդով:

Այս ժամացույցները գնվել են դեսպանատներում աշխատող ռազմական հետախույզների համար: Նրանք այդ իրերը կրել են երեկոյան հատուկ խնջույքների գնալիս, որոնց ներկա են լինում բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ:

Վաճառքի հանված բոլոր իրերը նախարարության ծախսերը կարող են կրճատել մինչեւ 36 միլիարդ ֆունտ ստերլինգով:

Սակայն նախարարության կողմից արված այս քայլը վրդովեցրել է բարձրաստիճան զինվորականներին: «Սա նույնն է, թե տոհմական զարդերը վաճառել: Այս իրերը միլիոնների արժեք ունեն եւ վաճառվում են ջրի գնով: Սա չի կարող ճիշտ լինել»,- ասել է պաշտոնաթող զինվորական Պատրիկ Մերքերը: