կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-28 12:47
Իրավական

Մարտական փամփուշտներ, ռազմամթերք է ձեռք բերել ու պահել

Մարտական փամփուշտներ, ռազմամթերք  է ձեռք բերել ու պահել

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Բերդ քաղաքի բնակիչ Հրանտ Անանյանի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Անանյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «ՊՄ» (Մակարով) տեսակի ատրճանակի նմանողությամբ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող «ՊՄ» և «ԱՊՍ» տեսակի ատրճանակների համար նախատեսված, գործարանային արտադրության 9մմ (9X18 ՊՄ) տրամաչափի մարտական փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են վերջինիս մոտ՝ 2015թ. հուլիսի 10-ին ոստիկանության բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ:

Մինչ դատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Հ.Անանյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Անանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: