|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ նախագահի թեկնածուների շրջանում արդեն սովորություն է դարձել նախընտրական քարոզարշավի շրջանակներում բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը, իսկ ընտրվելուց հետո այն ուրանալ:
Շաբաթավերջին Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Այովա նահանգում առաջին նախնական քվեարկությունն են անցկացրել՝ 2012 թվականի ընտրություններում նախագահի իրենց թեկնածուին որոշելու համար: Պայքարի դուրս եկած մոտ մեկ տասնյակ թեկնածուների շարքում առավելագույն ձայներ հավաքել է Կոնգրեսի անդամ Միշել Բաքմանը, ով ավելի վաղ բազմիցս աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերին, ընդ որում` կոնգրեսականը եղել է նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերից մեկի համահեղինակը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին իր ամենամյա ուղերձներում «որպես ցեղասպանություն բնորոշել 1.5 միլիոն հայերի սպանդը»: