|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Մեր տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը բարեփոխումների անվան տակ պատրաստվում է ՀՀ Արդարադատության խորհուրդը վճռաբեկ դատարանից տանել նախարարության վերահսկողության տակ: Իսկ ԱԽ-ն դատավորների դատարանն է և դատական համակարգը կառավարելու իրական լծակ: Որոշ դատավորներ նշում են, որ ԱԽ-ի` արդարադատության նախարարությանը ենթարկվելու տարբերակը նախընտրելի է` մի ժամանակ հենց այդպես էլ եղել է, քանի որ նախարարը բացահայտ կերպով չի վերահսկի դատարաններին, ինչը մեծ հաջողությամբ այս պահին անում է վճռաբեկ դատարանի և Արդարադատության խորհրդի նախագահ Արման Մկրտումյանը: Դատավորները կարծում են, որ այդ դեպքում իրենք համեմատաբար անկախ կլինեն և երբեմն-երբեմն կկարողանան ինքնուրույն որոշումներ կայացնել: Սակայն սա նշանակում է, որ դատարանները փաստացի կախված կլինեն գործադիր իշխանությունից, ինչն օրենքով արգելված է: