|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Այսօր Ադրբեջան այցից առաջ` օդանավակայանում, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին ասել է, որ շատ է կարեւորում իր այցը:
Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, նա նշել է, որ Ադրբեջանում քննարկելու է տարածաշրջանային, ադրբեջանա-թուրքական հարաբերությունների զարգացմանը, նաեւ Nabucco նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր:
«Մեր երկրների միջեւ երկարաժամկետ նախագծերի իրականացումը ծառայում է ոչ միայն թուրք-ադրբեջանական հարաբերությունների, այլեւ ամբողջ տարածաշրջանի զարգացմանը: Մենք շարունակելու ենք հետագայում էլ ջանքեր գործադրել այս տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- հայտարարել է Էրդողանը: