կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-19 20:52
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը կնոջ և դստեր հետ այցելել է տուն-թանգարան

Նիկոլ Փաշինյանը կնոջ և դստեր հետ այցելել է տուն-թանգարան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ և դստեր հետ այցելել է տուն-թանգարան: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում ենք։ Անպայման այցելեք, շատ հետաքրքիր է. Զորավոր եկեղեցու բակում»։

Փաշինյանը մեկ այլ գրառում է թողել թանգարանային գիշերվա կապակցությամբ.

«Թանգարանային այս երեկո՝ կանգնած Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի մասունքների առաջ, մտքումս կրկնում էի անընդհատ. մենք մեր հայացքը չենք թաքցնի ձեզանից, մենք լիարժեք կապրենք ձեր անավարտ կյանքը եւ ձեր ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ»: