կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-26 10:41
Առանց Կատեգորիա

ԺԱՄԱՆԱԿ. Քոչարյանին զանգել, կանչել են

ԺԱՄԱՆԱԿ. Քոչարյանին զանգել, կանչել են

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Լոռու` արդեն նախկին մարզպետ Արամ Քոչարյանը հուլիսի 14-ի գիշերը մեկնել էր Մոսկվա` իր վիրավորանքը մեղմելու:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Արամ Քոչարյանը ս.թ. հուլիսի 12-ից իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Լոռու մարզպետի պաշտոնից:

Թեեւ նրա մեկնելուց հետո պատճառաբանել են, թե ողնաշարային խնդիրները բուժելու նպատակով է մեկնել Մոսկվա, բայց իրական պատճառը վիրավորանքն է: Նեղ շրջանակում Քոչարյանն ասել է, որ հավանաբար մեկ ամսից կվերադառնա, սակայն իրականում հայտնի չէ` Հայաստան կվերադառնա՞, թե՞ ոչ:

Այնինչ, բացակայությունը երկու շաբաթ էլ չտվեց, եւ նախկին մարզպետը շաբաթ օրը վերադարձել է Հայաստան: Ըստ որոշ աղբյուրների` նրան իշխանական վերանախավից զանգել կանչել են` ասելով, թե «խռովել գնալը ո՞րն է»:

Ինչեւէ, մեր աղբյուրների փոխանցմամբ` երեկ Արամ Քոչարյանն այցելել է մարզպետարան եւ հանդիպումներ ունեցել մարզպետարանի մի քանի աշխատակցի հետ: