Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2013թ. ընթացքում «Յուքոմ» ընկերությանը ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների դիմաց վճարել է 26 մլն 450 հազար 280 դրամ կամ, որ նույնն է, մոտ 63 հազար ԱՄՆ դոլար: Այն, որ պետական գերատեսչությունները պետք է օգտվեն ֆիքսված հեռախոսակապի ծառայություններից ու դրա դիմաց համապատասխան վճարումներ կատարեն, բնական երևույթ է:
Սակայն այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ «Յուքոմ» ընկերության իրական սեփականատերը հենց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն է` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ մասնաբաժնով: Այլ կերպ ասած՝ հայրենի պաշտոնյաները «պետության գրպանից» միլիոններն ուղղորդում են սեփական գրպանները` այդպես իրենց համար շահույթ ապահովելով: Ահա թե որտեղ է ապահով Հայաստանը: