կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-25 15:56
Առանց Կատեգորիա

Ավստրալական նավահանգստում մեկ մլն դոլար են "կոտրել"

Ավստրալական նավահանգստում մեկ մլն դոլար են "կոտրել"

Ավստրալական նավահանգստում կոնտեյների ընկնելու հետեւանքով կոտրվել է 462 արկղ (5544 շիշ ) թանկարժեք Velvet Glove կարմիր գինի, ընդհանուր արժեքը` ավելի քան 1 մլն դոլար. գրում է Daily Mail-ը:

«Երբ բացեցինք կոնտեյները, այն հիշեցնում էր Տարանտինոյի ֆիլմերից սպանության տեսարան»,- ասել է գինի արտդրող ընկերության համասեփականատեր Սպարկի Մարկիզը:

Այդ խմբաքանակը նախատեսված էր ԱՄՆ-ի համար, գինու վաճառքը պետք է սկսվեր սեպետմբերից: Մեկ շիշը վաճառվելու էր 185 դոլարով:

Տրանսպորտային փոխադրումներ իրականացնող Kerry Logistics ընկերությունը նշել է, որ իրենց պրակտիկայում նման դեպք դեռ չէր եղել, թեեւ ընկերությունը տարեկան 20 հազար կոնտեյներ է տեղափոխում: