|
Փոխարժեքներ
01 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
«Քուրդիստանի ազատ կյանք» կուսակցության զինյալների (PJAK` PKK-ի իրանյան թևը) և իրանական զորամիավորումների միջև բախումներ են տեղի ունենում. տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը:
Իրանական բանակը քուրդ զինյալների դեմ Իրաքի հետ սահմանին լայնածավալ գործողություն է սկսել հուլիսի 16-ին։ Միայն վերջին 3 օրերի ընթացքում բախումների հետևանքով զոհվել են 125 իրանցի զինվորեր եւ 7 քուրդ զինյալներ:
Քրդերի կողմից մարտերին մասնակցում են նաեւ կանայք, ովքեր Իրանի Մերիվան քաղաքում հարձակում են իրականացրել ռազմական ավտոշարասյան վրա. սպանվել է 15 իրանցի զինվոր։
Ներկայումս բախումները ժամանակավորապես դադարել են, սակայն իրանական կողմը շարունակում է ռմբակոծել Իրաքի սահմանամերձ քրդական շրջանները։