Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրերս Ստեփանակերտի ծննդատանը կատարված դեպքերի մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «Երկիր»-ի խնդրանքով պարզաբանումներ տվեց ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը։
Հիշեցնենք, որ լուրեր էին շրջանառվում, թե մայրաքաղաքի ծննդատանը 3 երեխա է մահացած ծնվել, թեեւ ոստիկանությունը մեկ փաստի առնչությամբ է ստուգումներ իրականացնում:
Գլխավոր դատախազն այսօր հաստատեց, որ վերջին 10 օրում 3 նման դեպք է արձանագրվել։ Մեկի առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է, իսկ մյուսների ստուգումները շարունակվում են։
Ա. Ղարամյանը տեղեկացրեց, որ նման դեպքերը հիմնականում սոցիալական հիմքեր ունեն. կանայք ֆինանսական բավարար միջոցներ չունենալու պատճառով չեն անցել անհրաժեշտ բժշկական հետազտությունները, մի մասն էլ սանիտարահիգիենիկ կանոնները չպահպանելու արդյունքում են մահացած երեխա ծննդաբերել։ Լինում են նաեւ դեպքեր` կապված կանանց մոտ առողջական լուրջ խնդիրների առկայության հետ:
Գլխավոր դատախազը նաեւ տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում մանկահասակ երեխայի մահվան դեպք է գրանցվել: Նախնական տվյալներով՝ երեխան սրտի արատ է ունեցել։ Դատախազությունը ստուգումներ է իրականացնում: