կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-19 18:48
Հասարակություն

Սուտը մեղք է, ոչ թե լկտիություն

Սուտը մեղք է, ոչ թե լկտիություն

«Ես որևէ գործ չունեմ լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ»,- պատասխանել է Ամենայն Հայոց կաթողիկոսը` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այն հարցին, թե արդյոք չեն կարող Սանահինի վանքին օժանդակել:

Այս կապակցությամբ էլ «Չենք լռելու» ՀԿ-ն տարածել էր հաղորդագրություն, որում նշվում էր, որ թող եկեղեցու սպասավորները չզարմանան հասարակության շրջանում իրենց առաջնորդի վարկանիշի խայտառակ ցածր լինելու հանգամանքից:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը վրդովվել եւ մի կողմ էր թողել քրիստոնեական հնազանդությունը եւ անամոթություն ու լկտիություն էր համարել ՀԿ-ի` «կաթողիկոսից ավելի սրտացավ ձեւանալը»:

Ի դեպ, թեեւ ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ էլ նկատելի է զայրույթը, սակայն ՀԿ-ն զերծ է մնացել որակումներից, իսկ հոգեւորականի հանդուրժողականության բաժակը, կարծես, լցվել է:

Առակս զինչ կցուցանե` հոգեւոր առաջնորդն իր դիրքում մնալու եւ տեղեկատվությունը պարզապես հերքելու փոխարեն, լկտիություն է համարում սուտը, իսկ սուտը, ըստ Աստվածաշնչի, մեղք է, այլ ոչ թե լկտիություն: