Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Շախմատային լեզվով ասած` առաջին պարտիան ավարտված է: Երկրորդ պարտիան սկսել են իշխանությունները, և նրանք` հանձինս Սերժ Սարգսյանի, փրկեցին Լևոն Տեր-Պետրոսյանին ցուգ-ցվանգից` ստեղծելով աշխատանքային խումբ կոալիցիայի մակարդակով: Ընդդիմությունը հիմա ոչ թե Հովիկ Աբրահամյանի հետ, այլև նրա լիազորված անձանց հետ է երկխոսում, այսինքն` մի մակարդակ ցածր»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Նրա խոսքով` կգա մի ժամանակ, երբ երկուսին էլ ձեռնտու չի լինի շարունակել բանակցությունները, և ամեն մեկը ժամանակ կշահի իր դիրքերը պահելու համար. «Այսօր իրենք իրար օգնում են դիրքերը պահելու հարցում»:
«Լևոն Տեր-Պետրոսյանը մինչև այս մարտավարությունն ընտրելն պետք է ներողություն խնդրեր Մարտի 1-ի զոհերից, և նոր միայն քայլեր աներ. այս երկխոսությունը պետք է լիներ Մարտի1-ից առաջ»,- ասել է նա` հայտարարելով, թե Մարտի 1-ի համար երեք նախագահներն էլ պատասխանատու են:
Ի դեպ, նա ՀԱԿ-ին առաջարկել է «գրազ գալ», որ արտահերթ ընտրություններ չեն լինի. «Եթե լինեն արտահերթ ընտրություններ, ես կվճարեմ ՀԱԿ-ի գրավը, եթե ոչ` իրենք թող վճարեն մեր կուսակցության նախընտրական գրավը»: