|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
2012 թվականի օլիմպիական խաղերի հետադարձ տարեկան հաշվարկը Լոնդոնը նշանավորում է գլադիատորական մարտերով, որոնք կանցկացվեն այդ նպատակով հատուկ կառուցված ասպարեզում` Գիլդհոլի «կոլիզեումում»: Հուլիսի 30-ին եւ 31-ին այդ տեսարժան միջոցառմանը կարող է ականատես լինել 1,5 հազար մարդ. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կազմակերպիչները մտադիր են առավելագույնս վերարտադրել հին հռոմեական կրկեսային մարտերի մթնոլորտը, իհարկե, խոստանում են, որ արյուն չի հեղվի, սակայն խորհուրդ չեն տալիս, որ ներկայացմանը երեխաներ ներկա լինեն:
Գլադիատորական մարտերի տոմսերի գինը մեծահասակաների համար 15 ֆունտ ստերլինգ է, երեխաների համար` 10 ֆունտ: