|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ դեսպանատունն արդեն 5-րդ անգամ աջակցում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, և այս տարի ամերիկացի ռեժիսոր Բրեյդեն Քինգի «Այստեղ» ֆիլմն ընդգրկված է «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում:
Ռեժիսորը նշեց, որ թեեւ ֆիլմն արդեն երկու պրեմիերա է ունեցել, սակայն իր համար ամենահուզիչ իրադարձությունն էր ֆիլմը Հայաստան բերելը, քանի որ այն հենց այստեղ է նկարահանվել:
Երբ ռեժիսորն առաջին անգամ ժամանել է Երևան, կարծես ինքն ու Երեւանը ճանաչել են իրար: «Դա նման է այն բանին, երբ սիրահարվում ես մեկին, որի մասին քիչ բան գիտես, բայց ցանկանում ես պահել այդ հարաբերությունը»,- ասաց նա:
Ֆիլմում նկարահանվել են ոչ միայն դերասաններ, այլև սովորական մարդիկ: «Անհավատալի հաճույք էր աշխատել հայ դերասանների հետ, ազգային խտրականություն չէի զգում»,- խոստովանեց ամերիկացի ռեժիսորը:
Ցեղասպանության հարցի վերաբերյալ Քինգն ասաց, որ դա խոր վերք է, բայց ոչ մահացու. «Հայ ժողովուրդը կա և անհավատալիորեն կենսունակ ժողովուրդ է»: