կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-12 19:24
Մշակույթ

"Գրեթերթ"-ի հնգամյա թռիչքը

"Գրեթերթ"-ի հնգամյա թռիչքը

Արդեն 5 տարի է, ինչ լույս է տեսնում «Գրեթերթ» գրական-երիտասարդական թերթը:

Թերթը այս 5 տարիների ընթացքում տպագրել է 19 համար. 128 հեղինակ, 14 ժանրեր` 375 բանաստեղծություն, 91 պատմվածք, 31 գրական հոդված, 23 թարգմանություն, 20 էսսե, 12 հրապարակախոսական հոդված, 12 հարցազրույց, 6 պոեմ, 2 վեպ և այլն:

Արձակագիր Գուրգեն Խանջյանը պատմեց, որ մի օր երիտասարդ գրողներ էին եկել նրա մոտ և բերել իրենց ստեղծագործությունները:

«Նրանց գրելու ձիրքն ակներեւ էր և մտածեցի, որ իրենց թերթ է պետք. այսպես էլ ծնվեց «Գրեթերթը»,- ասաց նա:

Գրողը տեղեկացրեց, որ թերթի ձեռքբերումը եղավ այն, որ այս սերունդը կարողացավ գրականապես կայանալ:

«Նույնիսկ նրանցից շատերը ամսագրեր են ստեղծում, և, ամենակարևորը` նրանք կարողացան ընթերցող ձևավորել»,- ասաց Խանջյանը:

Գրողն այժմ թերթի հետ կապված ունի նպատակներ, բայց դրանք, ըստ նրա, իրագործելի չեն: Օրինակ` նա ցանկանում է, որ թերթը այնքան հարուստ լինի, որ իր հեղինակների լավագույն գրքերը տպագրի:

Ինչեւէ, շնորհավոր միակ երիտասարդական գրական թերթի 5-րդ տարելիցը: