|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նորվեգական եւ բրիտանական մամուլի տվյալներով` Անդերս Բերինգ Բրեյվիկը Սբ Օլաֆի մասոնական օթյակի բավական բարձրաստիճան անդամ է: Այդ տեղեկությունը հաստատում է նրա լուսանկարը` մասոնական հանդերձանքով. տեղեկացնում է mignews.com-ը:
Ըստ նորվեգական ԶԼՄ-ների` ահաբեկչություն իրականացնելու պահին Բրեյվիկն արդեն 7-րդ մակարդակի ձեռնադրություն էր անցել եւ «Արեւելքի ասպետ» էր: Ընդ որում` նորվեգական օթյակը գործում է «Շվեդական կանոնակարգով», որը նախատեսում է ոչ թե 33, այլ 11 մակարդակ, եւ, փաստորեն, «Արեւելքի ասպետը» բավական բարձր կարգավիճակ է, որը մասնակից է Իմաստնագույն վարպետի ղեկավարած Գերագույն խորհրդին:
Նորվեգական մասոնական օթյակը դեռ մեկնաբանություններ չի տվել, սակայն դրա կայքում տեղադրվել է Ֆրանկմասոնների նորվեգական կարգի (օրդեն) մեծ վարպետ Իվար Սքարի հայտարարությունը. «Ես ապշած եմ Օսլոյի կառավարական թաղամասում եւ Ուտոյա կղզում իրականացված ահաբեկչությունների հրեշավոր դաժանությունից: Մենք շատ տխուր ենք եւ ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին ու տուժածներին: ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, թե մեղադրյալը Ֆրանկմասոնների նորվեգական կարգի անդամ է: Նա անմիջապես հեռացվել է: Դա արտացոլում է այն փաստը, որ մեղադրյալի գործունեությունը բացարձակապես չի համապատասխանում կարգի արժեքներին»: