կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-06 11:22
Աշխարհ

Ույգուրներին ճնշում են

Ույգուրներին ճնշում են

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ծավալուն զեկույց է ներկայացրել չինական Սինցզյան ինքնավար մարզի եւ ազգային փոքրամասնություն հանդիսացող ույգուրների վերաբերյալ:

Զեկույցում նշվում է, որ 2009 թվականի հուլիսին տեղի ունեցած ապստամբության ճնշումից հետո մինչ օրս ույգուրների զանգվածային ձերբակալություններ են կատարվում, կամ նրանք անհետանում են: Ույգուր ակտիվիստների դեմ դատավարությունները քաղաքականացվում են, մինչդեռ ոչ ոք չի պատրաստվում հետաքննել 2009-ի էթնիկ ճգնաժամի պատճառները:

Ավելին, վերջին շրջանում չինական իշխանությունները ոչ միայն «փակում են նրանց բերանը, ովքեր քաջություն են ունենում երկրի ներսում հիշել 2009 թվականի ամռանը Ուրումչիում տեղի ունեցած ապստամբությունները, այլ նաեւ նրանց, ովքեր այդ մասին խոսում են երկրի սահմաններից դուրս»:

Ըստ Amnesty International-ի` ույգուրներն իրենց հայրենիքում վերածվել են ազգային փոքրամասնության եւ քաղաքական, կրոնական ու մշակութային ճնշումների զոհեր են:

Սինցզյանում բնակվում են մոտ 8 միլիոն ույգուր եւ ավելի քան 20 միլիոն էթնիկ չինացիներ: