Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2011 թվականի հունվարի 5-ին Ստեփանակերտում Գյումրի քաղաքի բնակիչ Արմեն Մամիկոնյանի եւ նրա զոքանչի` Ալվինա Ֆեոդորովայի միջեւ կենցաղային հողի վրա վիճաբանություն է ծագել: Ա. Մամիկոնյանը ծեծել է կնոջը եւ սպանել նրան. տեղեկացնում է ԼՂՀ գլխավոր դատախազության կայքը:
Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Ա. Մամիկոնյանն իր կնոջ` Տատյանա Ֆեոդորովայի հետ գաղտնի թաղում են Ա. Ֆեոդորովային:
Ա. Մամիկոնյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), իսկ Տ. Ֆեոդորովային՝ ՔՕ 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (հանցագործությունը պարտակելը):
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով` Արմեն Մամիկոնյանը դատապարտվել է 10 տարի ազատազրկման, իսկ Տատյանա Ֆեոդորովայի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել. սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով: