|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երեկ Ազգային Ժողովի արտահերթ նիստին մասնակցել են մի շարք պատգամավորներ, ովքեր ամիսներով, նույնիսկ տարիներով աշխատանքի չեն գնում` Լեւոն Սարգսյանը, Տիգրան Արզաքանցյանը, Սեյրան Սարոյանը եւ ուրիշներ:
ԱԺ երեկվա նիստը սկսվելուց անմիջապես հետո խորհրդարանում լուրեր են տարածվել, թե ԱԺ-ն անվստահություն է հայտնելու վարչապետին եւ նրա կաբինետին: Մի փոքր անց հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր ասուլիսում հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը պատրաստ է ցրել Ազգային ժողովը: Ավելի ուշ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեր թղթակցին ասել է, թե կառավարության անվստահության հարց չի քննարկվելու, իսկ Հակոբ Հակոբյանը պնդել է, թե ինքը «պատրաստ է» բառը չի օգտագործել: «Ես ասում եմ, որ նախագահը կարող է օրենքով սահմանված կարգով ցրել ԱԺ-ն»,- մեր թղթակցին ասել է Հակոբ Հակոբյանը: