Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պարզվեց պարզ մի բան. պարոն Տեր-Պետրոսյանը, չնայած իր դղյակում ամեն օր առավոտից կոմպյուտերով շախմատ էր խաղում, լավ շախմատ խաղալ չգիտի` դեբյուտից էն կողմ չի կարողանում հաշվարկել. անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանն ու պատվիրակություն կազմելու բանակցությունների սառեցմանը` այսօր լրագրողներին ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: ՀՀՇ-ի պառակտումը վերջինս պայմանավորեց հենց այդ հանգամանքով. «Նրանք հասկացան, որ իրենց առաջնորդն, իրոք, շախմատ խաղալ չգիտի»:
«Հասավ էն պահը, երբ հայտարարվեց, թե, իբր, այ, իշխանությունները բոլոր իրենց պահանջները կատարեցին, հիմա էլ իրենք էսպես առոք-փառոք կարող են թելադրել, թե հիմա էլ էս կանեք, հիմա էլ էն կանեք: Ասին` չէ, եղբայր, մենք ձեզ հետ ընդամենը քննարկելու խնդիր ունենք, ուզո՞ւմ եք, եկեք քննարկեք, ի՞նչ պատվիրակություն, ինչի՞ համար պատվիրակություն...»,- նշեց կուսակցապետը:
Ա. Սարգսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ իշխանությունները հատուկ ուռճացրին ՀԱԿ-ի կարողությունները, ցույց տվեցին նրա ահավոր սնանկությունը, եւ հիմա օր օրի նրա հնարավորությունները նվազելու են: «Ես շատ լավ գիտեմ մեր ժողովրդին. եթե ձեր հանրահավաքին չի հավաքվում 30-50 հազար մարդ, ուրեմն դուք չունեք այն պոտենցիալը, որն անհրաժեշտ է, որպեսզի դուք լինեք քաղաքական գործոն»,- ասաց նա:
Քաղաքական գործչի կանխատեսմամբ` «վաղը, մյուս օրը, երբ պարզ կլինի երկխոսության իրական նպատակը, անհամեմատ ավելի պարզ կլինի նաեւ դրա արդյունքը»: