|
Փոխարժեքներ
08 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում մեկօրյա հանգստից հետո կայացան 7-րդ տուրի պարտիաները:
Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` չեխ Ջիրի Ստոչեկին:
Խաղաղ արդյունք գրանցվեց Հրանտ Մելքումյանի, Մանուել Պետրոսյան-Արման Փաշիկյան զույգի, Զավեն Անդրիասյանի և Գաբրիել Սարգսյանի պարտիաներում: Իր երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Հովհաննես Գաբուզյանը:
Հայ շախմատիստներից միայն Սամվել Տեր-Սահակյանն է կես միավորով հետ մնում առաջատարներից: 5 միավոր ունի Ռոբերտ Հովհաննիսյանը. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Կոսովոյի Գժակովո քաղաքում: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 23-ին: Այն բաղկացած է 11 տուրից: