Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն առաջարկել է ֆեդերացիայի հովանու ներքո անցկացնել շախմատի ինտերնետային մրցաշար Հայաստանի ու Ադրբեջանի միջև. հայտնում է РИА Новости-ն: Գաղափարի հիմքում այն է, որ շախմատը նպաստում է փոխըմբռնմանը:
Իլյումժինովն առաջին հերթին իր առաջարկն ուղղել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ով, նրա խոսքերով, մեծ հաճույքով ընդունել է այն:
«Ադրբեջանի ղեկավարության հետ կհանդիպեմ մայիսի 24-ին Բաքվում և կառաջարկեմ այս նախաձեռնությունը` «երկիրը երկրի դեմ», որ Հայաստանն ու Ադրբեջանը կոլեկտիվ շախմատ խաղան, որ ամեն ցանկացող կարողանա մասնակցել խաղին` քայլ անելով ինտերնետում»,- ասել է Իլյումժինովը Sputnik Армения ռադիոկայանի եթերում` հավելելով, որ բոլոր խնդիրները պետք է լուծել խաղաղ ճանապարհով, որպեսզի «մենամարտեն միայն շախմատային տախտակի շուրջ»:
Ի դեպ, հերթական Շախմատային համաշխարհային օլիմպիադան անցկացվելու է Բաքվում այս տարվա սեպտեմբերի 1-14-ը:
Երեկ ՖԻԴԵ-ի նախագահը Երևանում մանկապատանեկան շախմատային դպրոցի բացման ժամանակ Հայաստանի նախագահի հետ բլից խաղ է ունեցել, որն ավարտվել է ոչ-ոքի:
«Սերժ Ազատովիչը ուժեղ խաղացող է, ուժեղ շախմատիստ, որը խորությամբ գիտի տեսությունը, և պատահական չէ, որ նրա ղեկավարությամբ շախմատի ազգային հավաքականը երեք անգամ օլիմպիական մեդալներ է նվաճել Շախմատի համաշխարհային օլիմպիական խաղերում: ՖԻԴԵ-ի անդամ երկրների նախագահների թվում Սարգսյանը չեմպիոն է, իսկ այդ երկրները 187-ն են»,- ասել է Իլյումժինովը: