կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-08 07:55
Սպորտ

Հայաստան-Մոնտենեգրո` 4:1 (թարմացվում է)

Հայաստան-Մոնտենեգրո` 4:1 (թարմացվում է)

Հայաստան - Արսեն Պետրոսյան, Արտակ Եդիգարյան (ավագ), Անդրանիկ Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Գագիկ Դաղբաշյան, Կամո Հովհաննիսյան, Մասիս Ոսկանյան, Էդգար Մալաքյան, Հովհաննես Համբարձումյան, Արտակ Ալեքսանյան, Գևորգ Բադալյան:

Պահեստայիններ. Կարեն Իսրայելյան, Գրիշա Խաչատրյան, Գագիկ Պողոսյան, Վալտեր Պողոսյան, Բենիկ Հովհաննիսյան, Հովհաննես Հովհաննիսյան, Գևորգ Կարապետյան:

Գլխավոր մարզիչ` Ռաֆայել Նազարյան:

Մոնտենեգրո - Նեմանյա Սկեկիչ, Ռադիվոյե Գոլուբովիչ, Զարկո Տոմաշևիչ, Սասա Բալիչ, Անդրիյա Կալուդյերովիչ, Մարկո Վեսովիչ, Դեյան Բոգդանովիչ, Ասմիր Կաևիչ, Էրմին Սերատլիչ, Ստեաֆան Նիկոլիչ:

Պահեստայիններ. Պավլե Վելիմիրովիչ, Միլոշ Ռադուլովիչ, Միրկո Ռադիսիչ, Սուադ Գրոդա, Ադիս Ջոկովիչ, Ստեֆան Մուգոսա, Դարկո Նիկաչ:

Աջ եզրից կատարած փոխանցումից հետո Էդգար Մալաքյանը գրավեց դատարկ դարպասը հանդիպման 3-րդ րոպեին:

16' Էդգար Մալաքյանը դեղին քարտ է ստանում:

23' Արտակ Ալեքսանյանը կարմիր քարտ է ստանում:

42' զգուշացվում է Ստեֆան Նիկոլիչը Վարազդատ Հարոյանի նկատմամբ կոպիտ խաղալու համար:

Ավարտվեց առաջին խաղակեսը:

Մեկնարկեց 2-րդ խաղակեսը:

Թիմերի կազմերում եղան փոփոխություններ: Հայաստանի հավաքականից Գագիկ Դաղբաշյանին փոխարինեց Վալտեր Պողոսյանը: Մոնտենեգրոյի կազմում Էրմին Ստերալիչին փոխարինեց Ստեֆան Մուգոշան:

52' Գոլ: Փայլուն է գործում Էդգար Մալաքյանը:

59' փոխարինում մեր հավաքականում` Գևորգ Բադալյան-Հովհաննես Հովհաննիսյան:

77' Հովհաննես Հովհաննիսյանը խփում է 3-րդ գոլը:

78' Ստեֆան Նիկոլիչը կրճատում է հաշվի տարբերությունը:

84' Գոոոոոոոոոոլ: Վալտեր Պողոսյանը ապահովվում է մեր ընտրանու հաղթանակը:

87' Էդգար Մալաքյանին փոխարինում է Գագիկ Պողոսյանը:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտված է և մրցավարն ավելացնում է 3 րոպե:

Վերջ. Հայաստանի հավաքականը, մնալով10 հոգով, խոշոր հաշվով հաղթանակ է տանում մրցակցի նկատմամբ: