Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ այսօր ԿԸՀ-ն նիստ էր հրավիրել, որի օրակարգում ընդգրկված էր նաև «Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկի դիմումի չեղարկման պահանջով դիմումները քննարկելու հարցը: Մինչ ընդմիջումը հայտնի էր, որ ինքնաբացարկի դիմումի չեղարկման հայտ էր ներկայացրել 11 թեկնածու, սակայն նիստի վերսկսվելուն պես հայտնի դարձավ, որ ևս մեկ հոգի՝ Հարություն Ղարագյոզյանը, ինքնաբացարկի դիմումի չեղարկման հայտ է ներկայացրել: Ղարագյոզյանի դիմումը նոտարական վավերացմամբ չէր, սակայն, քանի որ նա անձամբ էր ներկայացել ԿԸՀ և անձամբ ընդունեց ներկայացված դիմումի բովանդակությունը, ուստի դիմումն ընդունվեց:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընթերցեց ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավորական մանդատ ստացած թեկնածուների անունները, որոնց թվում էին նաև «Ծառուկյան» դաշինքի` ինքնաբացարկի դիմումի չեղարկման հայտ ներկայացրած հետևյալ թեկնածուները` Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան, Վահան Կարապետյան: Ստացվում է, որ ինքնաբացարկի չեղարկման 12 հայտերից բավարարվեց միայն 8-ը: