Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծագումով լիբանանահայ Աբել քահանա Մանուկյանն ավելի քան 10 տարի առաջ Կանադայից ինքնակամ ժամանել է Շվեյցարիա եւ իրեն հռչակել թեմի առաջնորդ: Վերջերս էլ անհնազանդություն է ցուցաբերել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին, ինչի համար էլ կարգալույծ է արվել. շվեյցարահայ թեմում տեղի ունեցած իրադարձությունների մասին տեղեկություններ հայտնեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
«Խնդիրը հանդարտ կարգավորելու համար տարիների համբերատարություն է դրսեւորվել: Քանի որ մենք չենք բացառում մարդու վերափոխվելու հնարավորությունը, նրան տրվել է այդ հնարավորությունը, բայց սա այդ դեպքը չէր»,- ասաց սրբազանը:
Նա տեղեկացրեց, որ կաթողիկոսը բազմիցս դիմել է Աբել քահանային, որ ժամանի Էջնիածին եւ տեղում խոսեն խնդրի մասին, սակայն քահանան միշտ նույն` «տեղի իրավիճակը թույլ չի տալիս հեռանալ երկրից» պատճառաբանությամբ չի հանդիպել կաթողիկոսի հետ:
Իսկ 2010-ի հունիսի 1-ին շվեյցարիացի փաստաբանի կողմից կաթողիկոսը նամակ է ստանում, որի միջոցով «սպառնում» են նրան, որ եթե կարգալույծ անի Աբել քահանային, ապա քրեորեն կպատժվի: Ուշագրավ է այն հանգամանքը, որ փաստաբանը կաթողիկոսին դիմել է վերջինիս աշխարհիկ (Կտրիճ Ներսիսյան) անունով, ինչն անպատվություն է համարվում:
Մայր Աթոռը պատրաստվում է իրավական ճանապարհով շվեյցարահայոց թեմն իր տնօրինության տակ վերցնել: Թեմում Աբել քահանան, ըստ եպիսկոպոս Խաչատրյանի, ամսական 8000 ֆրանկ աշխատավարձ է ստանում, այդ պատճառով էլ չի ցանկանում ենթարկվել Մայր Աթոռին, Ամենայն Հայոց կաթողիկոսին եւ նմանօրինակ անհնազանդությունների է դիմում: