|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2011թ. մայիսին, ապրիլի համեմատ, արձանագրվել է սակագների 0.1% գնանկում, ինչին հիմնականում նպաստել է հանգստի կազմակերպման ծառայությունների` 3.2%, բնակարանային-կոմունալ` 0.5%, մշակույթի ոլորտի 0.1% սակագների նվազումը:
Սա, իր հերթին, պայմանավորված է անապահով ընտանիքներին մատակարարվող բնական սուբսիդավորմամբ. սրա արդյունքում գազի գինը իջել է 1.0 տոկոսով:
Բուժսպասարկման ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, հանրային սննդինը` 0.1%-ով, իրավական ու բանկային ծառայություններինը` 0.6 տոկոսով, տրանսպորտինը 0.9 տոկոսով, իսկ կենցաղային բնույթի, կապի, կրթության համակարգի ծառայությունների սակագների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2011թ. մայիսին, ապրիլի համեմատ, արձանագրվել է ծառայությունների սակագների 0.2-0.1% նվազում, մեկում` 0.2% գնաճ, մեկ քաղաքում էլ պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ծառայությունների սակագները նվազել են 0.2 տոկոսով: