|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ մենք փորձեցինք արտահերթ ընտրությունների հավանականության մասին հարց ուղղել ՀԱԿ անդամ կուսակցություններից մեկի նախագահին, վերջինս չուզեց պատասխանել կոնկրետ այդ հարցին և կատակեց. «Մնացածի մասին հաջորդ դասին»:
Մասնավոր զրույցներից պարզ դարձավ, որ անգամ ՀԱԿ անդամները չեն պատկերացնում, թե ինչպես են հնարավոր արտահերթ ընտրություններ, և մեզ մնում է ենթադրել, որ «մեզ մոտ նման բաների մասին իմանում են միայն հարսանիքի օրը», ինչպես կասեր «Կովկասի գերուհին» ֆիլմի հերոսը: Այսինքն` անգամ եթե ինչ-որ արտահերթ զարգացումներ լինեն, այդ մասին կանխավ իմացած կլինեն երկու մարդ: