|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Երկու օր առաջ հանդիպել եմ Րաֆֆիին, ողջագուրվել ենք, գրկախառնվել, համբուրվել. անձրեւ էլ գալիս էր»,- ի պատասխան ԵՐԿԻՐ-ի հարցին` հանդիպե՞լ է Ազատության հրապարակում հացադուլ անող «Ժառանգության» առաջնորդին եւ ինչպե՞ս է գնահատում նրա քայլը, ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
Նա Րաֆֆի Հովհաննիսյանին խոհեմության հորդորներ է ուղղել, որ «խնայի իր առողջությունը ապագա քաղաքական գոտեմարտերի համար», իսկ գոտեմարտերից ամենակարեւորը Դ. Հակոբյանը համարում է քաղաքական երկրորդ ընդդիմադիր ճամբարի ձեւավորումը:
«ՀՀՇ-ական ընդդիմությունը չափից ավելի էգոիզմ է դրսեւորում, եւ 5-րդ դարի ինչ-որ կաթողիկոսի հռետորական աֆորիզմ մեջբերելով` Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է պարտակել իր քաղաքական անառակ պահվածքը»,- կարծիք հայտնեց մարքսիստը:
Ըստ նրա` վրիպում թույլ տալը, հետո էլ տերտերաբանությամբ դա քողարկելը, խոսում է այն մասին, որ այդ մարդուն երկրորդ անգամ գահ վստահել չի կարելի: Հացադուլի նստելը` որպես քաղաքական ըմբոստության նշան, մարքսիստի կարծիքով, պետք է հարգվի իշխանության կողմից` «դա է պահանջում քաղաքական մշակույթի կուլտուրան»: