|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կարուսելներն իրավունքն չունեն գործելու, քանի դեռ տեխնիկական զննում չեն անցել, թեև աշխատում են. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԻ նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը:
Երեւանի զբոսայգիներում գործող 108 կարուսելից այս տարի տեխզննում են անցել 42-ը, տեխզննման ընթացքի մեջ են` 23-ը, որոնց թերությունները նախատեսվում է վերացնել մինչեւ մայիսի 31-ը: Մյուսների տեխզննման ժամկետը դեռ չի լրացել:
Աշոտ Պողոսյանը նշեց, որ ամենալավ վիճակում մանկական երկաթուղին է, եւ կոչ արեց ծնողներին, որ երեխաներին նստեցնեն միայն այն կարուսելները, որոնց կողքին փակցված է տվյալ կարուսելի անվտանգությունը փաստող եզրակացություն` իր ստորագրությամբ: