կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-24 05:28
Հասարակություն

Երեւանի գլխավոր ճարտարապետը կրկին Նարեկ Սարգսյանն է

Երեւանի գլխավոր ճարտարապետը կրկին Նարեկ Սարգսյանն է
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացրել է Երեւան քաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին:

«Ես դրական եմ գնահատում Միքայել Հասրաթյանի հետ մեր համատեղ աշխատանքը: Նա ազատվել է աշխատանքից` իր դիմումի համաձայն, և չեմ բացառում, որ պարոն Հասրաթյանն այլ կարգավիճակով կմնա համակարգում, եթե այդպիսի ցանկություն հայտնի»,- նշել է քաղաքապետը: