|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կիպրոսի Հանրապետության կառավարությունը մտադիր է խոչընդոտել Ադրբեջանի եւ Հյուսիսային Կիպրոսի միջեւ չարտերային թռիչքների իրականացմանը. այսօր, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, այդ մասին գրել է կիպրական Fileleftheros թերթը:
Հունիսի 21-ին մեկնարկող չարտերային թռիչքների կապակցությամբ Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը բանակցություններ է վարել քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) գլխավոր քարտուղար Ռոնալդ Բենջամինի, Եվրավերահսկողության եւ Թռիչքների անվտանգության համաշխարհային հիմնադրամի ներկայացուցիչների հետ եւ հայտնել իր մտահոգությունը:
Նախագահը նաեւ դատապարտել է Թուրքիայի կողմից ավիափոխադրումների վերաբերյալ միջազգային համաձայնագրերի խախտումները:
Աշխարհի ցանկացած կետից Հյուսիսային Կիպրոս կարելի է հասնել միայն Թուրքիայի կամ Հարավային Կիպրոսի տարածքով: Դա պայմանավորված է նրանով, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը չի ճանաչվել որպես անկախ պետություն: Այդ պատճառով Էրջան մեկնող բոլոր ինքնաթիռները պարտավոր են տարանցիկ վայրէջք կատարել Թուրքիայի օդանավակայաններից մեկում, ինչը Կիպրոսի Հանրապետությունը համարում է անօրինական: