|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ԱԺ պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ընկերության նախկին սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը, պարզվում է, բնակվում է Սայաթ-Նովա փողոցի նույն հասցեում, որտեղ տեղակայված է «Ազատություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրասենակը: Այս հարեւանությունից էլ ենթադրվում է այն «տեղեկանքը», որ ՀՀ նախկին վարչապետը տվել էր Տիգրան Արզաքանցյանին, առ այն, որ ինքը չի ասել, թե «այդ լակոտը Ռուսաստանում խայտառակում է հայկական կոնյակի պատիվը»:
Հիշեցնենք, որ դա մեկն է այն դրվագներից, որով պարոն Արզաքանցյանն իրեն վիրավորված եւ զրպարտված էր համարում «Երկիր» օրաթերթի կողմից: