|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Աշխատանքից հեռացված 34-ամյա Սվետլանա Ուստ-Կաչկինցևան արդեն ութ ամիս է` ինչ բնակվում է «Շերեմետևո» օդանավակայանում. հաղորդում է Lifenews-ը:
Սվետլանան պատմում է, որ ապրելու այլ տեղ չունի: Նա քնում է օդանավակայանի սպասասրահում` ձևանալով որպես ուղևոր, ուտում սրճարանում ուղևորների թողած կերակուրների մնացորդները:
Կինը հույս ունի աշխատանքի անցնել օդանավակայանում: Նրա խոսքով` այնտեղի աշխատակիցներն արդեն սովորել են իր ներկայությանը, միայն ոստիկաններն են ժամանակ առ ժամանակ պահանջում դուրս գալ օդանավակայանից: