կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-22 22:36
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. 7800 թուրքական ստորագորթւյուն ընդդեմ «Աղետ»-ի

ԱԶԳ. 7800 թուրքական ստորագորթւյուն ընդդեմ «Աղետ»-ի

Ապրիլի 20-ին, ժամը 20.15-ին ֆրանս-գերմանական arte հեռուստաալիքը եթեր հեռարձակեց Էրիկ Ֆրիիդլերի «Աղետ. մի ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը, որի մասին բազմիցս գրել ենք մեր թերթի էջերում:

Ֆիլմը ցուցադրելու է նաեւ գերմանական Phoenix-ը ապրիլի 23-ին, ժամը 22.30-ին: Ի դեպ, Հայոց ցեղասպանության մասին արդեն 3 մրցանակ շահած «Աղետը» Phoenix-ը ցուցադրել էր նաեւ անցյալ տարիՙ հաջորդելով 2010-ի ապրիլի 9-ին ARD-ի անդրանիկ ցուցադրմանը:

Ֆիլմից հետո Phoenix-ը բանավեճ էր կազմակերպելՙ հրավիրելով թուրք, հայ, գերմանացի բանախոսների: (Սրա մասին մանրամասն իրազեկել ենք ժամանակին «Ազգում»-Ան. Հ.): Ֆիլմի հեռարձակումը գերմանաբնակ թուրքերի բողոքն էր հարուցել, որ, պարզվում է, չի մարում, այլ ակտիվանում էՙ ֆիլմի հաջողություններին զուգահեռ:

Ինչպես ապրիլի 21-ին տեղեկացնում է գերմանալեզու Turkishpress կայքը, երկուշաբթիՙ ապրիլի 18-ին Հյուսիս-Հռենոս-Վեստֆալիա երկրամասի թուրքերըՙ գլխավորությամբ թուրք-գերմանական կրթական միության նախագահ Ալի Սոյլեմեցօղլիի, հանդիպել են երկրամասային ղեկավարությանը եւ նրանց հանձնել «1915-ի հայկական պնդումների» դեմ 7800 ստորագրություն ներկայացնող արձանագրությունը:

Հիշյալ միության նախագահն ասել է, թե ֆիլմի ապատեղեկատվության փոխարեն ինքը կամենում է երկրամասի դպրոցներում բացատրել իրական եղելությունը: