|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հունիսի 14-ին, Ադամ Շիֆի գլխավորությամբ, հայամետ չորս կոնգրեսականներ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը: «Ազգն» այդ մասին նախապես տեղեկացրել է:
Դրա նախօրյակին Նյու Յորքի Turkishny կայքէջն էլ տեղեկացնում էր ԱՄՆ-ի թուրքական համայնքի ներկայացուցիչներից Ալի Չինարիՙ այդ նախաձեռնությունը չեզոքացնելու ձեռնարկումների մասին: Ըստ կայքէջի, «տարիներ շարունակ ցեղասպանության հայկական պնդումների դեմ պայքարող Չինարը, դիմելով ԱՄՆ-ում բնակվող թուրքերին, հորդորել է կապ հաստատել իրենց նահանգի կոնգրեսականների հետ եւ պահանջել, որ վերջիններս չընդառաջեն Ներկայացուցիչների պալատ հայկական նոր օրինագիծ ներկայացնելու հնարավոր նախաձեռնությանը»:
Այնուհետեւ Չինարն ասել է. «Փոխանակ զարգացումներին վերջին պահին միջամտելու, պետք է ճնշում գործադրել, որ օրինագիծը դուրս մղվի օրակարգից: Մենք դրա հնարավորությունն ունենք: ԱՄՆ-ում թուրքերի այս պայքարը անխափան շարունակվելու է, միայն թե թուրքական համայնքը գիտակցի իր պարտականությունը»:
Թուրքերը հավանաբար գիտակցում են, Չինարը` առավել եւս, բայց ճշմարտությունը, ինչպես երեւում է, վեր է թուրքերի ժխտողականությամբ պայմանավորված գիտակցությունից: