կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-22 00:02
Տնտեսական

Տնտեսական 0 աճը նույնիսկ ուրախալի է

Տնտեսական 0 աճը նույնիսկ ուրախալի է

Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը նախնական տվյալներ է հրապարակել, համաձայն որի` նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, այս տարի տնտեսական աճը 0 տոկոս է: Այս ցուցանիշը մի կողմից նույնիսկ ուրախալի է, քանի որ կարող էր նույնիսկ անկում արձանագրվել:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, որն ընդգծեց նաեւ այն փաստը, որ Ազգային վիճակագրական ծառայությունում միտում է նկատվում, որ որոշ մարդիկ սկսում են  թվեր նկարել տարվա սկզբին, իսկ այնուհետեւ փորձում են շտկել դրանք:

«Ինձ` որպես մասնագետի, հետաքրքիր է, թե ի՞նչ մեթոդաբանությամբ են առաջնորդվում»,- ասաց Թ. Մանասերյանը:

Ինչ վերաբերում է կառավարության կողմից արված հայտարարությանը, թե տնտեսության մեջ լուրջ բարեփոխումներ են կատարվում, Թ. Մանասերյանը նշեց, որ դեռեւս վաղ է` դրանց արդյունքները տեսնելու համար, հավանական է, որ դրանք կտեսնենք հունիս-հուլիս ամիսներին:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանն էլ նշեց, որ բավական դժվար է այսօր տնտեսության մասին վերլուծություններ կատարել, քանի որ այսօր, որպես այդպիսին, տնտեսական քաղաքականություն կառավարությունը չունի:

«Քանի տարի է, մենք միեւնույն պրոբլեմների մասին ենք խոսում, եւ արձանագրված ամենամեծ առաջընթացն այն է, որ կառավարությունը նույնպես սկսել է խոսել այդ պրոբլեմների մասին»,- նշեց Ա. Նռանյանը` ընդգծելով, որ կառավարության խնդիրը ոչ թե դրանց առկայության մասին խոստովանությունն է, այլ դրանց լուծումներ տալը: