|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Երանի թե դուք այս երկիրը նորմալ ղեկավարեիք, եւ այս երկիրը խնդիր չունենար: Ես համոզված եմ, որ այդ ժամանակ ընդդիմությունը հիմք չէր ունենա հարյուրհազարանոց միտինգ անելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանը:
Նա նաեւ նշեց, որ եթե իշխանության եւ ընդդիմության միջեւ փոխըմբռնում լինի, ապա երկրորդական կլինի, թե «ինչքան պուպուշ կամ վատն է իշխանությունը»:
«Մեզ համար ամենակարեւորն այս երկրի ապագան է: Միանգամայն պարզ է` մեր երկիրը կանգնած է կոլապսի առջեւ: Երբեք Հայաստանում այդքան դժվար չի եղել ապրել, որքան հիմա»,- ասաց Աբրահամյանը:
Իսկ ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ երկխոսության հնարավորություն կա:
«Կան խնդիրներ, որոնց շուրջ կարելի է զրուցել եւ բանակցել: Քաղաքական բարի կամք մեր կողմից կա, իսկ ընդդիմության կողմից իրատեսական եւ կոնստրուկտիվ մոտեցումներ, կարծես թե, կան»,- ասաց նա: