Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ՏՏ ոլորտի մենեջերների որակավորման բարձրացմանն ու մենեջմենտի կազմակերպման բարելավմանն ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կառավարիչների ամենամյա մրցանակաբաշխության համար ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն այս տարի հատկացրել է 19 մլն դրամ:
«Մեր ընկերությունը մեծ ուրախությամբ է սատարում այս ծրագրին, որովհետեւ շատ կարեւոր է, որ պատրաստենք մեր ապագայի տնօրեններին կամ մենեջերներին: Շատերը կարծում են, որ մենեջեր լինելը հրամանը ստորագրել ու կնքելն է, բայց իրականում այդպես չէ. աշխարհը զարգանում է, եւ կարող մենեջերը պետք է ունենա կառավարման եւ ղեկավարման բավականին մեծ ձիրքեր: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ընտրել մի քանի տաղանդավոր երիտասարդների, որոնք Հայաստանում քիչ չեն, ուղարկել նրանց արտերկրում ուսանելու եւ ստացած փորձը փոխանցել ուրիշներին: Այսպես մենեջերների եւ տնօրենների գործը երկրում կզարգանա»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նշել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այս տարվա մրցանակաբաշխության հաղթող 3 մենեջերները օգոստոսին 15-օրյա վերապատրաստման դասընթաց կանցնեն Սթենֆորդի համալսարանում:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարեսկզբի ՀՀ կառավարության կողմից հայտարարվում է մրցույթ` ի հայտ բերելու ՏՏ ոլորտի ընկերություններում աշխատող լավագույն 3 մենեջերներին: