|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանն ու Վրաստանը միշտ լավ հարեւաններ են եղել, որը կարող էր նաեւ ընկերություն կոչվել. երեկ ԵԽԽՎ-ում Վրաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:
Նա նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը այլ ճանապարհ չի թողել, քան Վրաստանի միջոցով շփում իրականացնել այլ երկրների հետ, եւ Հայաստանի իշխանությունները ողջունում են այդ հարցում աջակցությունը: Սակայն, ըստ Ա. Ռուստամյանի, Վրաստանում մի շատ ցավոտ հարց կա` ազգային փոքրամասությունների հարցը, թեեւ 10 տարի առաջ Վրաստանը պարտավորվել էր ընդունել տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների լեզվի մասին եվրոպական խարտիան, նաեւ կրոնական հանդուրժողականություն ցուցաբերել այլ դավանանքների եւ հարանվանությունների նկատմամբ: Մինչդեռ Հայ Առաքելական եկեղեցին մինչ օրս պաշտոնական կարգավիճակ չունի Վրաստանում: