|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մինսկի «Օկտյաբրսկայա» մետրոյի կայարանում տեղի ունեցած ահաբեկչության գործով արդեն կան ձերբակալվածներ. հայտարարել է քննչական խմբի ղեկավար, Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Անդրեյ Շվեդը:
БелааПан գործակալությանը Շվեդը հայտնել է, որ դեռ չի ճշտել` արդյո՞ք ձերբակալվածների մեջ են հենց կազմակերպիչները:
Ձերբակալությունները կատարվել են ականատեսների պատմածների հիման վրա Մինսկի միլիցիայի կողմից ստեղծված ֆոտոռոբոտների միջոցով: Առայժմ ոչ ոք իր վրա չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին` ժամը 17:58-ին, Մինսկի «Օկտյաբրսկայա» մետրոյի կայարանում պայթուն էր որոտացել, որի արդյունքում զոհվել է 12 մարդ: Տուժել են 186 հոգի, որոնցից 157-ը հոսպիտալացվել են: Տուժածների մեջ կա նաև Սամվել Սահակյան ազգանունով Հայաստանի քաղաքացի, ով գտնվում է հիվանդանոցում: