|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով «Տաշիր 2011»-ի ընթացքում արտիստներին բնակարաններ եւ մեքենաներ շռայլելու մասին հարցին` ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասաց, որ նվիրատուներն օտար երկրում գործունեություն են ծավալում և կարող են նաև նման ճոխություն թույլ տալ, եւ սխալ է դա «մատի փաթաթան» դարձնելը։
«Դե մի երկու–երեք արվեստի գործիչներ բնակարան են ստացել, էլի»,–ասաց նա` բարձրացված աղմուկն էլ «հայկական չուզողություն» որակելով` «Մի հատ տուն ուներ, ինչի՞ մի հատ էլ տվեցին»:
Իսկ թե հայկական էստրադան ու Քսենյա Սոբչակն ի՞նչ կապ ունեն եւ ինչո՞ւ նա էլ բնակարան նվեր ստացավ, ասաց. «Թող մեջտեղն էլ մի Քսենյա լինի, էլի՛, ի՞նչ է եղել, որ»։