Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն լրջագույնս պատրաստվում է Երեւանի ավագանու ընտրություններին:
Հաղթանակի դեպքում ԲՀԿ-ն համոզված է, որ երեւանցիների առջեւ ծառացած կենցաղային խնդիրներին շատ արագ լուծում կարող է տալ, վերականգնել Երեւան քաղաքի աղճատված ճարտարապետական դիմագիծը, քաղաքապետարանում եւ թաղապետարաններում վերացնել բյուրոկրատական քաշքշուկները:
Օսկանյանը հայտարարեց, որ, հաղթանակի դեպքում առանձին կամ ոչ իշխանական ուժերի միջեւ կոալիցիա կազմելով, նոր մշակույթ կձեւավորեն: ԲՀԿ-ական պատգամավորը հայտնեց, որ, մինչեւ ցուցակների հրապարակումը, քաղաքական ուժերի միջեւ կոնսուլտացիաների ժամանակ երկու տարբերակ է քննարկվել` կա'մ հանդես գալ մեկ միասնական ցուցակով, կա'մ ընտրություններից հետո ոչ իշխանական ուժերով կոալիցիա ձեւավորել:
«Կարծում եմ` մեկ միասնական ցուցակով հանդես չգալն ավելի լավ տարբերակ է, քանի որ ամեն ուժ ունի իր ընտրազանգվածը: Յուրաքանչյուրիս կողմից առանձին վերցրած ձայներով ավելի մեծ եւ ընդգրկուն հնարավորություն կլինի հետո կոալիցիա կազմել»,-հայտարարեց Օսկանյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ, անդրադառնալով ՀՀԿ-ականների այն հայտարարություններին, որ բոլորը պետք է պայքարեն երկրորդ տեղի համար, դրանք քաղաքական ամբարտավանություն որակեց: «Մեր դեմ խաղ չկա բանաձեւը, որին մենք ծանոթ ենք, եւ որի միջով անցել ենք, միշտ կանգնեցնելու է լրջագույն խնդիրների, փակուղու առջեւ»,- հայտարարեց Զոհրաբյանը եւ վստահեցրեց, որ նման հայտարարություններ անողներին չեն փրկելու անգամ եվրոպական չինովնիկների հաճոյախոսությունները: