Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2011-04-04 23:13
Աշխարհ

Ինքնահռչակված նոր պետություն` Ազանիա

Ինքնահռչակված նոր պետություն` Ազանիա

Սոմալիի տարածքում այսօր ի հայտ է եկել նոր ինքնահռչակված պետություն` Ազանիան. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

1991 թվականից սկսած, երբ գահընկեց արվեց բռնակալ Մոհամեդ Սիադ Բարեն, եւ երկիրը բաժանվեց կլանների ազդեցության գոտիների, Սոմալիի տարածքում ստեղծվեցին ինքնահռչակված պետություններ` Սոմալիլենդի Հանրապետությունը եւ Պունտլենդը:

Ազանիայի ստեղծման մասին հայտարարվել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում, որտեղ ավելի վաղ ձեւավորվել էր Սոմալիի անցումային կառավարությունը, որը մի քանի տարի է` ձգտում է միավորել երկիրը: Անցումային կառավարությունը քննադատել է Ազանիայի ստեղծումը` դա որակելով որպես Սոմալիի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ ոտնձգություն:

Մինչդեռ Քենիան հավանություն է տվել նոր պետության ի հայտ գալուն`համարելով, որ դա պատնեշ է Սոմալիի մյուս պատերազմող շրջանների եւ երկրի միջեւ:

Ազանիայի նախագահ է դարձել Մոհամեդ Աբդի Գանդին, որը հայտարարել է, թե իր առաջին խնդիրն է լինելու «Ալ Քաիդա»-ի գրոհայիններից երկիրը մաքրելը: