|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավը, որն այս գիշեր Դուբայից ուղևորվել է Մոսկվա, արտակարգ վայրէջք է կատարել Երևանում. հայտնում է РИА Новости-ն:
Օդանավը «Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել առավոտյան ժամը 05.00-ին և այնտեղ գտնվել մոտ 2,5 ժամ: Պատճառը հարբած ուղևորն է եղել, որը անկարգ է պահել իրեն օդանավում: Պարզվել է, որ նա Ադրբեջանի քաղաքացի է: Ականատեսների խոսքերով՝ մոտ վեց տղամարդ հազիվ են կարողացել նրան զսպել:
Նշվում է, որ օդաչուները տղամարդուն ցանկացել են հանձնել ՀՀ ոստիկաններին, սակայն վերջիններս հրաժարվել են նրան ընդունել: Նրանք ադրբեջանցուն ձեռնաշղթա են հագցրել, իսկ ժամանած բուժաշխատողները հանգստացնող ներարկում են արել: Օդանավը թռիչքը շարունակել է քնած ադրբեջանցու հետ: