Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դատապարտելով 1920թ. մարտի 23-ի ոճրագործությունը, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի Շուշին վերագտնի իր երբեմնի փառքը: Արցախի իշխանությունները հենց այդ առաջնահերթությամբ են վերաբերվում Շուշիին` աջակից ունենալով Հայաստանի, հայկական Սփյուռքի օժանդակությունը»,- այս հայտարարությամբ ԼՂՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ երեկ հանդես եկավ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը:
Պատգամավորի հայտարարությունը, ԱԺ նախագահի առաջարկությամբ, ընդունվեց որպես խորհրդարանի տեսակետ Շուշիում 91 տարի առաջ հայ բնակչության զանգվածային կոտորածի վերաբերյալ։
«1920թ. մարտի 23-ին թուրքական էքսպեդիցիոն կորպուսի զորախմբերը եւ մուսավաթական զինված ավազակախմբերը հարձակվեցին Շուշի քաղաքի հայկական թաղամասերի վրա, հրկիզեցին հայ մարդկանց պատկանած տները, խանութները, արհեստանոցները: Շուրջ 30 000 հայ դաժանորեն սպանվեց կամ բռնատեղահանվեց իր հարազատ քաղաքից: Անցյալ դարասկզբին կատարված այդ ոճրագործությունը հետապնդում էր մի նպատակ` բռնաճնշել Արցախի գերակշիռ հայ մեծամասնության ազատ ինքնորոշման իրավունքը, փոխել տեղաշրջանի ժողովրդագրական պատկերը, Շուշին վերածել թուրք-ադրբեջանական ազգայնականության միջնաբերդի` այստեղից բխող հեռահար նպատակներով:
Անցյալ դարավերջի Արցախյան շարժումը լիովին վերափոխել է իրավիճակը: Շուշին այսօր ընդմիշտ ազատագրված է եւ կարեւորագույն դերակատարություն ունի մեր նորանկախ երկրի քաղաքական, տնտեսական եւ հատկապես մշակութային կյանքում: Վերածնված եւ բարգավաճ Շուշին կլինի հայ ժողովրդի հավաքական պատասխանը թուրք-ադրբեջանական բարբարոսությանը: Միայն այդ կերպ մենք կկարողանանք վերահաստատել պատմական արդարությունը, վերականգնել մեր ազգային արժանապատվությունը»,- ասվում է պատգամավորի հայտարարության մեջ: