կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-24 01:43
Քաղաքական

ԱԺ-ում ոչ մի կարեւոր բան էլ տեղի չի ունենում

ԱԺ-ում ոչ մի կարեւոր բան էլ տեղի չի ունենում

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի համոզմամբ` ԱԺ-ում ոչ մի կարեւոր բան էլ տեղի չի ունենում: «Այսպիսի անմակարդակ կրիմինալ ու ոչ պառլամենտական խորհրդարան երբեւէ չենք ունեցել»,- հայտարարեց նա:

 

Ի պատասխան` ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը խնդրեց նման որակումներ չտալ: Անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի հացադուլին` նա ասաց. «Ես մտածում եմ, որ դա բողոքի ակցիա է: Բայց դա անում են նրանք, ովքեր այլ ելք չունեն: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատ ունի, ԱԺ ամբիոն ունի»:

 

Նա օրինակ բերեց Դաշնակցության ծավալած ակտիվ գործունեությունը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցում: Իսկ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ, իր համոզմամբ, թեեւ ՀՅԴ-ն ակտիվ պայքարում է, սակայն նրա ոչ մի առաջարկություն չի ընդունվել: