կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-23 22:50
Սպորտ

40 հազար եվրո` հայերին հաղթելու դիմաց

40 հազար եվրո` հայերին հաղթելու դիմաց

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը որոշել է Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակ տոնելու դեպքում պարգևատրել ազգային հավաքականի ֆուտբոլիստներին: Հաղթանակի համար թիմի ֆուտբոլիստները, ովքեր հայտավորված կլինեն հանդիպմանը, կստանան 40 հազարական եվրո։ Այդ գումարը համաձայնեցված է Ռուսաստանի ֆուտբոլային միության, խաղացողների և մարզիչների հետ։ Պարգևատրման անհրաժեշտության մասին խոսել է նաև Ռուսաստանի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը։

 

«Ես կարծում եմ, որ անարդար է չվարձատրել ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հաղթանակի համար,- ասել է մարզիչը։- Ցանկացած դեպքում գումարային պարգևատրությունը ևս ոգևորություն է ֆուտբոլիստների համար: Եթե թիմը, ի վերջո, չկատարի իր առջև դրված խնդիրները, ապա պարգևների չափը կարող է փոքրանալ»։


Հետաքրքիր է, թե մերոնք ինչպես են պատրաստվում վարձատրել մեր տղաներին հաղթանակի դիմաց: Սպասենք, սպասենք... Ֆյոդորովիչի պաթետիկ ճառերից հետո, անցանք ֆինանսականին: Վատ չէ, գործնական քայլերը միշտ էլ ավելի ազդեցիկ են: Պարզվում է` ռուսներն ավելի ծանր են տանում այս հանդիպումը, քան ցույց են տալիս:

 

Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ