կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-19 07:35
Առանց Կատեգորիա

Թուրքական առաջընթացն ընդամենը բեմադրություն է

Թուրքական առաջընթացն ընդամենը բեմադրություն է

Թուրք հրատարակիչ Ռագիփ Զարաքոլուն եւ գրող Մեհմետ Գյուլերը 2010 թվականի սեպտեմբերից հետապնդվում են «ՔԲԿ-ի քարոզչություն իրականացնելու» մեղադրանքով` «ՔԲԿ-ի դոսյե. համաշխարհային պետություն եւ քրդերն առանց պետության» գրքի հրատարակության համար:

 

2010-ի մայիսին գրքի ամբողջ տպաքանակը բռնագրավվել է Դիարբեքիրում անցկացված գրքի ցուցահանդես-տոնավաճառում ներկայացվելուց անմիջապես հետո ե արգելվել է Թուրքիայում:

 

Այս տարվա մարտի 10-ին` որպես այդ գրքի հրատարակիչ, Զարաքոլուն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, այսօր էլ մահացել է նրա կինը` Այշեն, որի հետ հրատարակիչը, 1970-ականներից սկսած, հետապնդումների էր ենթարկվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքեր տպագրելու համար:

 

Հիշեցնենք, որ Զարաքոլուն, որը Մարդու իրավունքների թուրքական ասոցիացիայի հիմնադիր անդամ է, նաեւ Թուրքիայում ազատ հրատարակչության կոմիտեի նախագահը, աշխատություններ է հրատարակել Թուրքիայում տաբու համարվող բազմաթիվ հիմնախնդիրների, մասնավորապես ` Հայոց ցեղասպանության, քրդական հարցի, քաղաքացիական կյանքում բանակի ազդեցության վերաբերյալ եւ այլն:

 

«Թուրքիան դարձյալ հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելու համար սահմանադրական բարեփոխումներ կատարելու իր խոստումներից: Թուրք ղեկավարների հայտարարությունները ժողովրդավարացման եւ ազատությունների բնագավառում առաջընթացի վերաբերյալ ընդամենը բեմադրություն են»,- հայտարարել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը` նշելով, որ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով շարունակում են դատապարտել ժխտողականոթյան դեմ պայքարող թուրք մտավորականներին: